Ես ստեղծում եմ մինիմալիստական, էլեգանտ և հարմարավետ վեբ կայքեր։ Մասնագիտացած եմ Front-end տիրույթում՝ կառուցելով արագ և արդյունավետ լուծումներ։

Ես Front-end ծրագրավորող եմ։ Սիրում եմ լուծել բարդ խնդիրներ, որոնք ինձ ստիպում են անընդհատ աճել ու զարգանալ։ Կենտրոնանում եմ մաքուր կոդի, էսթետիկ դիզայնի և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման վրա։
Որպես անկախ ծրագրավորող՝ ես հիմնել եմ իմ սեփական ստարտափը՝ Site Up-ը, որը զբաղվում է ժամանակակից, նրբաճաշակ և ինտերակտիվ թվային հրավիրատոմսերի պատրաստմամբ։
Այս ճանապարհը հեշտ չէր․ բիզնեսի առաջին ինստագրամյան էջը բացելուց 3 ամիս անց այն արգելափակվեց, սակայն ես չհանձնվեցի, ստեղծեցի նոր էջ և շարունակեցի զարգացնել իմ նախագիծը՝ ապացուցելով, որ ցանկացած խոչընդոտ միայն ուժեղացնում է ինձ։
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաներ (ԻՏ) և Հաշվողական Տեխնիկայի Ավտոմատացված Համակարգերի Ծրագրային Ապահովում
3-ամսյա ինտենսիվ MERN Stack ծրագրավորման կուրս (React, Node, Express, MongoDB)
7-ամսյա ծրագրավորման դասընթաց Սամի Հայրապետյանի գլխավորությամբ (HTML, CSS, JavaScript)
Frontend Developer Intern
Աշխատանք React.js, Next.js և TypeScript տեխնոլոգիաներով իրական նախագծերի վրա։
Վեբ ծրագրավորման հիմունքներ (HTML, CSS, JS)
Էջմիածնի պետական քոլեջի պաշտոնական կայքը։ Ամբողջությամբ ստեղծված է իմ կողմից (և՛ ֆրոնտենդը, և՛ բեքենդը)՝ ներառելով հզոր ադմինիստրատիվ կառավարման համակարգ։
Իմ սեփական ստարտափը, որը զբաղվում է թվային ինտերակտիվ հրավիրատոմսերի պատրաստմամբ։ Էսթետիկ և ժամանակակից լուծումներ։
Նորաձևության և բրենդավորման թեմատիկայով էսթետիկ, մինիմալիստական և գրավիչ վեբ էջ։
Պատրաստ եմ քննարկել նոր նախագծեր, համագործակցություններ կամ աշխատանքային առաջարկներ։